Սնունդը և առողջությունը
Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am
![Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am Վիտամիններով հարուստ հյութ` վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար 168.am](up/article/big/file_48177_5829647.jpg)
Վահանաձև գեղձն ազդում է օրգանիզմի բոլոր համակարգերի վրա. այն մասնակցում է նյութափոխանակությանը, հորմոնների արտադրությանը և կենսական այլ կարևոր գործընթացների։ Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումն անհավասարակշռություն է առաջացնում, որն էականորեն նվազեցնում է կյանքի որակը։
Steptohealth.ru-ն գրում է, որ առավել տարածված խանգարումը հիպոթիրեոզն է, որի դեպքում վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների քանակը նվազում է, ինչն իր հերթին բազմաթիվ բացասական փոփոխություններ է առաջացնում օրգանիզմում։ Կարող է զարգանալ նաև հիվանդություն, որը հայտնի է որպես հիպերթիրեոզ։ Այս վիճակը կապված է վահանաձև գեղձի գերակտիվության հետ։
Առողջ սովորություններն օգնում են պաշտպանել առողջությունը և նվազեցնել այսպիսի վիճակների առաջացման հավանականությունը։
Վիտամիններով հարուստ հյութ՝ վահանաձև գեղձի առողջությունը պահպանելու համար։ Առաջարկվող հյութը հարուստ է A, B վիտամիններով, հակաօքսիդանտներով և յոդով։ Վերջինս կարգավորում է օրգանիզմի գործառույթները, որոնք կարող են խանգարվել հորմոնալ փոփոխությունների հետևանքով։ Հյութի բաղադրիչների ցանկում ներառված է գազար, որը հարուստ է բետա-կարոտինով։ Այս նյութը հարկավոր է վահանաձև գեղձի հորմոնների նորմալ արտադրության համար։ Բացի այդ՝ հյութն օրգանիզմը կհագեցնի B խմբի վիտամիններով՝ բանջարեղենի և մրգերի օգնությամբ, որոնք ևս հարկավոր են վահանաձև գեղձի նորմալ աշխատանքի համար։
Առանց վերոնշյալ սննդարար նյութերի օրգանիզմը կորցնում է յոդն արդյունավետ յուրացնելու կարողությունը, որն անհրաժեշտ է վահանաձև գեղձում և մակերիկամներում հորմոնների արտադրության համար։ Առաջարկվող հյութի մյուս առավելությունն այն է, բարձր սննդային արժեք ունի և նվազագույն կալորիաներ է պարունակում։ Այն ո՛չ միայն չի հանգեցնում քաշի ավելացման, այլև օգնում է կարգավորել այն։ Այս հյութը կարող է նաև օգնել իջեցնել զարկերակային ճնշումը, արյան մեջ խոլեսթերինի մակարդակը, կարգավորել նյութափոխանակության հետ կապված խնդիրները։
Բաղադրիչներ.
- 1 վարունգ,
- 5 ճյուղ նեխուր,
- սպանախի 6 տերև,
- 1 խնձոր,
- 5 գազար,
- 1 բաժակ կոկոսի ջուր՝ 250 մլ,
- 1 կիտրոնի հյութ,
- 1 թեյի գդալ սպիրուլին՝ 10 գրամ։
Պատրաստման եղանակը: Լավ լվացեք բոլոր բաղադրիչները, կտրատեք։ Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։ Հյութն օգտագործեք նոր պատրաստված վիճակում։ Աշխատեք խմել օրվա ընթացքում 2 բաժակ։ Ցանկալի է այն օգտագործել պարբերաբար՝ շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
Ուշադրություն դարձրեք: Այս ըմպելիքը վահանաձև գեղձի բուժման միայն լրացուցիչ եղանակ է և չի կարող փոխարինել բուժմանը։ Արդյունքը կարող է տարբերվել՝ կախված օրգանիզմի առանձնահատկություններից, ինչպես նաև՝ կենսակերպից։
Եթե վահանաձև գեղձի աշխատանքում որևէ շեղում եք նկատել, կարևոր է ժամանակին դիմել բժշկի օգնությանը, ստանալ ախտորոշում և համապատասխան բուժում։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63974_6077936.jpg)
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
![](images/calendar.png)
![Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63444_6922409.jpg)
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
![](images/calendar.png)
![Ուտելու հոգեբանությունը. urolog.am Ուտելու հոգեբանությունը. urolog.am](up/article/small/file_62671_8628865.jpg)
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը](up/article/small/file_62142_1182376.jpg)
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
![](images/calendar.png)
![ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին](up/article/small/file_62110_7625332.jpg)
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
![](images/calendar.png)
![Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62083_6796040.jpg)
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
![](images/calendar.png)
![Գինին և առողջությունը Գինին և առողջությունը](up/article/small/file_61429_2830342.jpg)
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
![](images/calendar.png)
![Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61405_2786846.jpg)
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
![](images/calendar.png)
![Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61361_9970613.jpg)
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
![](images/calendar.png)
![Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am](up/article/small/file_61360_7884369.jpg)
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
![](images/calendar.png)
![Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61322_1151595.jpg)
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
![](images/calendar.png)
![Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com](up/article/small/file_61171_4195308.png)
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
![](images/calendar.png)
![Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am](up/article/small/file_61069_8520252.jpg)
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
![](images/calendar.png)
![Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4 Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4](up/article/small/file_60184_4609941.jpg)
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYyr1blI' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384